Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու գաղափարից, որի հերթական հաստատումը եկել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության նախկին աշխատակցից:
Նախկին իշխանավորը պատմել է, որ 2018-ին Թրամփը հետաքրքրված էր Պուերտո Ռիկոն Գրենլանդիայով փոխանակելու հնարավորությամբ: ԱՄՆ-ից կախված այդ տարածքն այն ժամանակ նոր էր վերականգնվում բնական աղետից հետո, և Դոնալդ Թրամփն այն անվանել էր կեղտոտ, իսկ տարածքի բնակիչներին՝ աղքատ:
Մեկ տարի առաջ էլ մամուլում հայտնվել էր լուր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հարցը, և նույնիսկ իրավաբաններին խնդրել էր ուսումնասիրել այդ հնարավորությունը: