Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է 520 դոլար արժողությամբ բիկինիով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է 520 դոլար արժողությամբ բիկինիով

Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է Burberry նորաձեւության տան բիկինիով։ Instagram-յան էջի Stories բաժնում արված հրապարակումներին ուշադրություն է հրավիրել Daily Mail-ը։

Կադրերում 39-ամյա հայուհին մի քանի հավաքածու է ցուցադրել Լոս Անջելեսում գտնվող իր բնակարանում։ Դրանցից մեկում նա ապրանքանիշի լոգոյի պրինտով բեժ-մոխրագույն գունավորմամբ բիկինի է կրում։ Պարբերականի տեղեկություններով՝ այս հագուստի արժեքը կազմում է 520 դոլար։

Մեկ այլ լուսակարում Քարդաշյանն իրեն լուսանկարոմ է սմարթֆոնի տեսախցիկով՝ հետեւորդներին ներկայացնելով սպորտային տոպը, տաբատը եւ նմանատիպ նախշերով պայուսակը։

Հեռուստաաստղը հրապարակումներում նշել է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն, իտալացի մոդելյեր Ռիկարդո Տիշիին։

style.news.am