«Ասում էր, որ դիմահարդարումս շատ գեղեցիկ է». Գոհար Հարությունյանը` Մայքլ Ջեքսոնի հետ համագործակցության և երկար տարիներ լռելու պատճառի մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ասում էր, որ դիմահարդարումս շատ գեղեցիկ է». Գոհար Հարությունյանը` Մայքլ Ջեքսոնի հետ համագործակցության և երկար տարիներ լռելու պատճառի մասին. life.tert.am

Քչերին հայտնի փաստ է, որ 2000 թվականին դեռ 20-ամյա «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հետ լուսանկարվել է հայ գործարար Գրիգոր Սերոբյանի վարձույթով մեքենաների գովազդում:

Tert.am Life-ի հետ զրույցում Գոհարը վերհիշել է, թե ինչպես է ստացվել համագործակցությունը, ինչու է տարիներ շարունակ լռել այդ մասին և տրամադրել է արխիվային լուսանկարներ:

«Այդ տարի մեկնել էի Միացյալ Նահանգներ: Մայրիկիս ծանոթները գիտեին դրա մասին, կապվեցին ինձ հետ ու առաջարկեցին Մայքլ Ջեքսոնի հետ լուսանկարվել իրենց գովազդային ֆոտոշարքում։ Պարզվեց` նրանց ընկերությունը երկար տարիներ մեքենա է տրամադրել Մայքլ Ջեքսոնին, ղեկավարները լավ հարաբերությունների մեջ էին  աստղի հետ: Չնայած դրան` երկար ժամանակ համոզել էին, որ նկարահանվի գովազդային ֆոտոշարքում, քանի որ Ջեքսոնը մեկ անգամ էր նկարահանվել գովազդում»,-ասաց Գոհարը:

Ամբողջությամբ՝ life.tert.am