Քորթնի Քարդաշյանը պատմել է իր դիետայի եւ հինգ առողջ սովորությունների մասին․ «Պարբերականությունը հաջողության գրավականն է» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քորթնի Քարդաշյանը պատմել է իր դիետայի եւ հինգ առողջ սովորությունների մասին․ «Պարբերականությունը հաջողության գրավականն է»

41-ամյա Քորթնի Քարդաշյանը մեծ ուշադրություն է դարձնում իր poosh.com կայքին, որտեղ երկրպագուների հետ կիսվում է ապրելակերպի, սննդի, հարաբերությունների եւ այլ թեմաների մասին։ Այս շաբաթ Քարդաշյան-Ջեներ քույրերից ավագը համացանցում հրապարակել է բլոգեր եւ քոուչ Նիյազի (@unspokennutrition) խորհուրդները, որոնց նա հետեւում է։

«Երբ խոսքը վերաբերում է դիետայի պահպանմանը, պարբերականությունը հաջողության բանալին է։ @Unspokennutrition-ի հինգ խորամանկությունները առողջ սնվելու ճանապարհին հաջողության հասնելու համար են», – գրել է Քորթնին Instagram-ում։

Քիմ Քարդաշյանի քույրը խոստովանել է, որ այդ խորհուրդները նրան օգնում են պահպանել լավ ինքնազգացողությունն ու բարեկազմությունը։ Առաջին հերթին նա բոլորին խորհուրդ է տալիս իրագործելի նպատակ դնել՝ ազնվորեն գնահատելով ձեր հնարավորությունները։ Եվ հետո սկսել առողջ փոքրիկ սովորությունների ձեւավորմանը։

«Դեպի ձեր նպատակը գնացեք փոքր քայլերով, այդպիսով դուք հետեւողական կլինեք», — խորհուրդ են տալիս Քորթնին եւ Նիյազը:

news.am