107-ամյա կինը պատմել է՝ ինչպես է ապաքինվել կորոնավիրուսից
Advertisement 1000 x 90

107-ամյա կինը պատմել է՝ ինչպես է ապաքինվել կորոնավիրուսից

Անժելա Խուտորը 107 տարեկան , նա ամենատարեց անգլուհին է, ով ապաքինվել է կորոնավիրուսից, գրում է  The Daily Mail-ը:

Նա կորոնավիրուսով վարակվել է ապրիլին եւ քիչ էր մնում մահանար: Նրա դուստրը նույնիսկ եկել է վերակենդանացման բաժանմունք, որպեսզի հրաժեշտ տա մորը:

Նրա խոսքով՝ գաղտնիքը թարմ նարինջների օգտագործումն է: Ինչպես նաեւ կարեւոր է լավ տրամադրությունը:

Հիշելով 1918 թվականի իսպանական գրիպի համավարակը՝ կինը պատմել է, որ այն սովորական էր թվում: Ոչ ոքի այդ ժամանակ չէին մեկուսացնում, մարդիկ անում էին այն, ինչ ցանկանում էին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է 107-ամյա մեկ այլ կնոջ՝ Կոռնելիա Ռասի մասին, ով հաղթահարել էր կորոնավիրուսը:

news.am