
Թույն չի հայտնաբերվել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում թունավորումից հետո, նախնական վարկածը չի փոխվել, խոսքը վերաբերում Է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:
«Նախնական վարկածը չի փոխվել: Խոսքը վերաբերում Է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը: Ավելի ստույգ կարելի կլինի ասել ախտորոշումից եւ բժիշկների եզրակացությունից հետո»,- ասել Է նա:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ քրեական գործ առայժմ չի հարուցվել, քանի որ տվյալներ չկան Նավալնիի դիտավորյալ թունավորման մասին: Նրան ստուգման շրջանակներում կհարցաքննեն, հենց որ նրա առողջական վիճակը թույլ տա: