Օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ թանգարանային համալիրը
Advertisement 1000 x 90

Օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ թանգարանային համալիրը

Սիրելի այցելունե´ր,

Ուրախ ենք տեղեկացնել, որ օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ թանգարանային համալիրը:
Համավարակի պայմաններում անվտանգ այցերի համար հորդորում ենք հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։
Թանգարան և ընթերցասրահ այցելության ողջ ընթացքում կրել դիմակ:?
Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում ?անցնելուց հետո,ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով:?
Թանգարանի ներսում և ընթերցասրահում պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
Բացառվում է այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:
Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:
Թանգարանային համալիր և ընթերցասրահ չեն կարող այցելել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուները:

Ընթերցասրահը բաց է երեքշաբթի-շաբաթ 10:00-18:00:
Թանգարանը բաց է երեքշաբթի-շաբաթ 10:00-17:00:

Թանգարանային համալիր խմբային այցելությունների դեպքում խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով` (010) 562578, կամ ուղարկելով նամակ [email protected] էլ․հասցեին:?

Սիրով սպասում ենք։
Այցելության կարգին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
http://www.matenadaran.am/?id=448&lng=3