«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը սկանդալի կենտրոնում է հայտնվել:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հինգշաբթի երեկոյան անգլիացին Հունաստանի Միկոնոս քաղաքում, որտեղ իր արձակուրդներն է վայելում, ընկերների հետ այցելել է քաղաքի բարերից մեկը, որի տարածքում էլ վեճ է առաջացել, իսկ Մագուայրը հարձակվել է ոստիկանի վրա: Այսօր՝ ուրբաթ առավոտյան ֆուտբոլիստը ձերբակալվել է:
«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հաստատել է այս լուրը, սակայն հավելյալ մեկնաբանություններ չի տվել: