
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա մարզվոմ ու պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին:
https://www.instagram.com/p/CEHZ7l-pjNa/?utm_source=ig_embed
Օգտատերերը նկատել են, որ ֆրանսիացին մարզվում է «Յուվենտուսի» պաշտոնական գնդակով, ինչը խոսակցությունների առիթ է տվել իսպանական ու իտալական մամուլին: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Բենզեմային հորդորել էր տեղափոխվել «Յուվենտուսի». պորտուգալացին երկար տարիներ 32-ամյա հարձակվողի հետ հաջողությամբ խաղացել ու համագործակցել է «Ռեալում»:
Նշվում է նաև, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է Բենզեմայի ծառայություններով, որն ավարտված մրցաշրջանում դարձել է 27 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:
vnews.am