Նախարարն ասել է, որ այդ հաստատությունները պետք է փակվեն COVID-19-ի անվերահսկելի տարածումը կանխելու համար։ Մոնտերոն ավելացրել է` շրջաններում ակումբների ու փաբերի աշխատանքը սահմանափակող միջոցները պետք է վերաբերեն նաև հասարակաց տներին։
Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի իշխանությունը համաձայնել է փակել հասարակաց տներն ու հոսթես բարերը։ Համայնքի առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ համապատասխան հրամանը հրապարակվելու է շաբաթ օրը, ուժի մեջ է մտնելու կիրակի։
Անցյալ շաբաթ Իսպանիայի իշխանությունը հայտարարել էր, որ սանիտարական նոր քայլեր է ձեռնարկում․ փակվել են ակումբներն ու գիշերային բարերը, ռեստորաններն ու բարերը պետք է հետևեն, որ այցելուները մեկուկես մետր հեռավորություն պահպանեն, մեկ սեղանի շուրջ կարող է առավելագույնը տասը մարդ նստել։ Այս հաստատությունները պետք է փակվեն ամենաուշը գիշերվա մեկին։