Մոսկվայի բնակիչները բազմազգ «Ծիրան» տոնակատարության ընթացքում ծանոթացել են հայկական մշակույթին։ Լուրը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը:
Ամենամյա բազմազգ տոնակատարության բացումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ ВДНХ-ի №68 «Արմենիա» տաղավարի մոտ։ Այն Ռուսաստանի մայրաքաղաքի էթնոմշակութային օրացույցի կարևոր իրադարձություններից մեկն է դարձել։
Դեսպան Վարդան Տողանյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ավանդաբար անցկացվող «Ծիրան» տոնակատարությունը Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին ծանոթացնում է հայկական մշակույթին և հայ ժողովրդի ավանդույթներին, ինչպես նաև ազգամիջյան համաձայնության և միջմշակութային փոխգործակցության խորհուրդ ունի։
Տողանյանը նաև շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և Մոսկվայի քաղաքային իշխանություններին՝ տոնի անցկացման համար։