Մեր ամենօրյա սննդաբաժինը պետք է շատ ներառի առողջության համար կարևոր վիտամիններով հարուստ մթերքներ: Ամերիկացի վիրաբույժ Դևիդ Սամադին խորհուրդ է տալիս ամեն օր ուտել հետևյալ երեք մթերքները:
Խնձոր
Մասնագետի կարծիքով՝ խնձորը հսկայական օգտակար հատկություններ ունի: Այն պարունակում է հակաօքսիդանտային ընդգծված հատկություններով նյութեր՝ ներառյալ կվերցետին, որը նպաստում է քաղցկեղի որոշ տեսակների կանխմանը և պաշտպանում է արտերիաները, դրանով իսկ կանխելով սիրտ-անոթային հիվանդությունները, այդ թվում՝ ուղեղում օքսիդացման պրոցեսների հետևանքով առաջացող դեմենցիան:
Գազար
Այս արմատապտուղը դրական է ազդում մարսողության համակարգի վրա՝ ակտիվացնելով աղիների գործունեությունը և կանխելով փորկապությունը՝ արդի քաղաքակրթության պատուհասը:
Հունական ընկույզ
Հունական ընկույզը մյուս տեսակներից տարբերվում է, քանի որ պարունակում է ալֆա-լինոլաթթու, որը օրգանիզմը աշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից և բորբոքային պրոցեսներից: Հունական ընկույզը նաև կայունացնում է արյան ճնշումը և օրգանիզմում խոլեստերինի տարբերի խտությունների միջև հավասարակշռությունը:
Նշված երեք մթերքները կլոր տարին հասանելի են և պատրաստելու կարիք չունեն, ըստ որում՝ լավ են հագեցնում քաղցը: