Խոյ
Խոյերն ամբողջ օրվա ընթացքում աշխատում են շատ ծանր գրաֆիկով եւ հանգստանալու ժամանակ չեն ունենում։ Սակայն սա վտանագվոր է։ Երբեմն վազելու փոխարեն պետք է քայլել, իսկ հանգստյան օրերից մեկն օգտագործել ոչինչ չանելու համար։
Ցուլ
Ցուլերն աշխատանքային բարձր էթիկա ունեն։ Նրանք իրենց վստահված ցանկացած գործ գերազանց են կատարում; Ցուլերը շատ են կարեւորում ուրիշների կարծիքը եւ ուշադրություն են դարձնում ցանկացած մանրուքի։ Հիշեք, որ դուք չեք կարող վերահսկել ամեն ինչ եւ պետք է պարզապես ամեն ինչին այլ, ավելի դրական տեսանկյունից դիտարկել։
Երկվորյակներ
Երկվորյակները շատ ակտիվ ու բարդ բնավորություն ունեցող մարդիկ են։ Նրանք հստակ կարծիք ունեն եւ մոռանում են մտածել ուրիշների մասին։ Նրանք հաճախ են սթրես կամ դեպրեսիա ապրում։ Հետեւաբար, Երկվորյակների համար լիցքաթափվելու լավագույն միջոցը յոգան, մեդիտացիան կամ տաք լոգանքն է։
Խեցգետին
Խեցգետինները հաճախ սխալ են գնահատում իրավիճակը եւ ցավ պատճառում իրենց մտերիմներին։ Նրանք երբեք չեն բարձաձայնի իրենց զգացմուքների եւ ապրումների մասին։ Սակայն այս կուտակված էներգիան ներքին խռովություն է առաջացնում նրանց մոտ։ Նրանց համար լիցքաթափման լավագույն միջոցը մյուսներին օգնելն ու բարի գործեր անելն է։
Առյուծ
Առյուծները ձգտում են կառավարել բոլորին եւ այն ամենը, ինչ կատարվում է իրենց կյանքում։ Նրանք միշտ ցանկանում են իրենց խոսքն ասել եւ լինել բոլորի ուշադրության կենտրոնում։ Առյուծներին չէր խանգարի բաց թողնել իրավիճակի վերահսկողությունը եւ վայելել ակնթարթը։ Նրանք պետք է ամեն ինչին կողքից դիտարկել։ Ուշադրություն դարձեք, թե ինչ եք մտածում ձեր մասին։ Հիշեք, դուք դոլարի թղթադրամ չեք, որ բոլորին դուր գաք։
Կույս
Նույն խորհուրդը, ինչը նշվեց Երկվորյակների համար։ Միայն մեկ տարբերություն․ Կույսերը ցանկացած հարցին ավելի խելամիտ ու կազմակերպված մոտեցում են ցուցաբերում։ Պետք չէ մշտապես ուրիշների մասին մտածել; Մի բամբասեք։ Օրագրում գրեք ձեր մտորումների մասին
Կշեռք
Երբեմն Կշեռքներն անարդարություն տեսնելիս իրենց անզոր են զգում։ Նրանք ատում են վիճաբանությունները, ուստի կարող են մի քանի ժամ մտածել, հետո արտահայտել այն, ինչ ցանկանում էին ասել, որպեսզի դիմացինին չվիրավորեն։ Կշեռքները հիանալի մարդիկ են, ում հետ կարելի է ներդաշնակ հարաբերություններ սկսել։ Նրանք իրենց խաղաղ եւ հաշտ բնավորության շնորհիվ ապրում են հանգիստ կյանքով։
Կարիճ
Կարիճները, ինչպես Խեցգետինները շատ զգայուն մարդիկ են, սակայն թաքցնում են իրենց ապրումները։ Նրանք ունեն իրենց անձնական կյանքը եւ թույլ չեն մյուսներին ներխուժել սյնտեղ։
Ավելի հանգիստ լինելու համար հարկավոր է փնտրել աշխատանք, որի ընթացքում դուք ստիպված չեք լինի շատ մարդկանց հետ շփվել, քանի որ կենդանի շփումը սպառում է նրանց էներգիան։
Աղեղնավոր
Աղեղնավորները մշտապես շարժման մեջ են, որպեսզի կարողանան հաշտ ապրել իրենց հետ։ Նրանք չեն սիրում, երբ իրենց ասում են, թե ինչ է պետք անել։ Չեն սիրում հետեւել ընդհանուր կանոններին եւ կարծրատիպերին։ Նրանք իսկապես հանգստանում են միայն մաքուր օդի պայմաններում։
Այծեղջյուր
Այծեղջյուրները իսկական կատարելապաշտներ են։ Ընդ որում, նրանք պահանջներ են ներկայացնում միայն իրենց։ Նրանք հաճախ հանձն են առնում այնպիսի գործեր, որոնք իրենց ուժերից վեր են։ Ավելին, սահմանափակում են ժամանակը՝ հայտնվելով ավելի դժվար իրավիճակում։ Երբեմն պետք է թուլանալ, ազատվել այդ լարվածությունից եւ տեսնել, թե ինչ կստացվի։
Ջրհոս
Ջրհոսները սրամիտ․ ստեղծագործ մարդիկ են։ Նրանք միշտ փորձում են նոր բացահայտումներ անել, նոր հորիզոններ բացել իրենց համար։ Սակայն Ջրհոսները պետք է նաեւ հետեւեն իրենց մտերիմների խորհրդին, քանի որ նրանք նույնպես երբեմն սխալվում են։ Նրանք պետք է ընդունեն, որ կյանքն անկանխատեսելի է եւ ամեն ինչ իրենց մծակած ծրագրին համապատասխան չի ընթանալու։
Ձկներ
Ձկները համեստ մարդիկ են, նրանց համար իսկապես սթրեսային է բոլորի առաջ ելույթ ունենալը կամ հարցերի պատասխանելը։ Եվ հենց այս բնավորության պատճառով նրանց տեղը ուրիշներն են զբաղեցնում։
Ձկներն իրենց ուժերը կարող են վերականգնել՝ ժամանակ անցկացնելով լռության մեջ, միայնակ մնալով իրենց հետ։ Նրանք պետք է ազատվեն այլ մարդկանց բացասական էներգիայից։