Իրեր, որոնք իրենց են ձգում երջանկությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրեր, որոնք իրենց են ձգում երջանկությունը

Մեր տներում բազմազան իրեր կան։ Psifactor.info կայքը գրում է, որ գոյություն ունեն իրեր, որոնք դրական էներգետիկա են ստեղծում, և՝ հակառակը, գոյություն ունեն իրեր, որոնք դժբախտություն են բերում։

Ինչ է ցանկալի ունենալ տանը

Ծաղիկներ ծաղկամանների մեջ

lukovichnie-v-gorshkah-2

Արտացոլում են իրենց տերերի վիճակը։ Եթե հոգ եք տանում ծաղիկների մասին, դրանք հեռացնում են բացասականը։

Մորթիներ

c4a60918b421a5f1dfbed9b641zw-materialy-dlya-tvorchestva-shkury-chernoburki-kristall-meh-ch

Նպաստում են բերանպաստ առևտրին, կապիտալի ավելացմանը, պաշտպանում են ունեցվածքը։ Սակայն դրանց պետք է անհրաժեշտ քանակով ուշադրություն ցուցաբերել և հոգ տանել։

Չորացրած ծաղիկներ

140205152758

Նպաստում են բարեկեցությանը, հարստությանը, առողջությանն ու հարմարավետությանը։ Չեզոքացնում են բացասական էներգետիկան։

Կենդանիների կերպարներ

1413201129_schleich-animals

Տունը պաշտպանում են դժբախտություններից, պահպանում դրամական միջոցները։ Շները, արջերը, վագրերը պաշտպանում են ձեզ։ Իրար հաջորդող զինվորների, մարտիկների կերպարները բացասականից ազատող հրաշալի միջոց են։ Նույնը կարելի է ասել նաև իրար հաջորդող, աստիճանաբար փոքրացող փղերի մասին։

Բարձերն ամուսնական սիրո պահապաններն են

32kgak1pxrfshx6k6bgt9

Եթե դրանք գոբելենից են, վառ, պաշտպանում են սիրելիի հետ բաժանությունից և ուշադրությունը կենտրոնացնում են զուգընկերոջ վրա։ Եթե բարձի վրա ծաղիկներ են, այն պաշտպանում է առողջությունը, իսկ մարդկանց, կենդանիների նկարները պաշտպանում են վտանգներից, եթե պեյզաժներ են, կառույցներ, ապա օգնում են հաջողել սկսած գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը