Բարի գիշեր. ինչպես հանգիստ քնել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բարի գիշեր. ինչպես հանգիստ քնել

Շատ մարդիկ դժվարություններ են ունենում քնելու հետ, այդ պատճառով այս ու այն կողմ են անում անկողնում՝ չկարողանալով հանգիստ քնել:

Այդ վարժությունները կարող եք անել հենց անկողնում պառկած:

Քամու արձակման դիրք

Այս վարժությունն օգնում է թուլացնել ողնաշարի, հատկապես ազդրի և գոտկատեղի լարվածությունն արդեն մեկ րոպե անց: Բացի այդ, այս դիրքն օգտագործվում է նաև յոգայում և օգնում է աղիքի ավելի լավ աշխատանքին: Այս վարժությունն օգտակար է կատարել նաև առավոտյան:

Ինչպես անել՝

  • Մեջքի վրա պառկեք և թուլացեք,
  • Ոտքերը ծալեք ծնկների մոտ,
  • Շնչելու ընթացքում ձեռքերն առաջ պարզեք և գրկեք ծնկները,
  • Արտաշնչման ժամանակ ծնկները մոտեցրեք որովայնին:
  • Շնչեք խորը: Կրկնեք այս վարժությունը 8-10 անգամ:

Ոտքերը պատին

Այս դիրքը հանգիստ է տալիս ոտքերին և մեևքին և օգնում է քնելուց առաջ օդ շնչել:

Ինչպես անել՝

  • Պատի մոտ բարձ դրեք,
  • Պառկեք նրա վրա և ոտքերը բարձրացրեք և հենեք պատին,
  • Ձեռքերը տարածեք: Թուլացեք և շնչեք հանգիստ: Մնացեք այս դիրքով 1-2 րոպե, հետո իջեցրեք ոտքերը:

Շավասանա

Եթե այս վարժությունը ճիշտ կատարեք, ապա երանությունը երաշխավորված է:

Ինչպես անել՝

  • Պառկեք մեջքի վրա, մի փոքր բացեք ոտքերը և ձեռքերը տարածեք: Գլխի և պարանոցի տակ սրբիչ կամ փոքր բարձ դրեք:
  • Մարմինը թուլացրեք աստիճանաբար: Կատարեք 20 շնաչառական ցիկլ:
  • Աստիճանաբար դուք կզգաք, թե ինչպես եք ձեզ ավելի լավ զգում:

blognews.am