Պետք է, ուրեմն պետք է. Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին կբաժանվեն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պետք է, ուրեմն պետք է. Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին կբաժանվեն

Միայն վերջերս են Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին տեղափոխվել Սանտա Բարբարայի իրենց նոր տուն: Սակայն այժմ նրանք ստիպված կլինեն բաժանվել։ Ի ուրախություն աստղային զույգի երկրպագուների կարճ ժամանակով: Դուքսը պետք է մեկնի Մեծ Բրիտանիա՝ վիզային եւ հարկային հարցերը կարգավորելու համար։

Ինչպես New Idea-ին պատմել է թագավորական փորձագետ Անժելա Լեւայնը, Հարիի՝ ԱՄՆ-ում առանց վիզայի բնակության ժամկետը վաղուց ավարտվել է: Հայտնի է, որ արքայազնը չունի ամերիկյան քաղաքացիություն, եւ նա մինչեւ հիմա չի ներկայացրել «Գրին քարտ»-ի փաստաթղթերը։ Արքայազնի համար խնդիրներ կարող են առաջացնել նաեւ պետական հարկային մարմինները: Չէ որ ԱՄՆ-ում համապատասխան վճարները կարելի է չվճարել միայն 183 օր։

Լեւայնը նաեւ նշել է, որ Մեգանը ամուսնու հետ չի մեկնի օվկիանոսից այն կողմ: Նա դեռ վիրավորված է թագավորական ամբողջ ընտանիքից։

style.news.am



Նման նյութեր