
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ պատշգամբում ելույթ կունենան թատրոնի մենակատարները. մուտքը` դիմակով:
«Պետք է խոստովանենք, որ անչափ շատ ենք կարոտել մեր հանդիսատեսին և ուրախ կլինենք եթե սեպտեմբերի 5-ին ներկա գտնվեք Թատրոնի մեծ պատշգամբում նախատեսված շքեղ համերգային երեկոյին:
Պարզապես մի մոռացեք հնարավորինս շուտ ձեռք բերել համերգի տոմսերը, անպայման կրեք դիմակ և միմյանցից պահեք 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Բարձր արվեստով մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները: Բարով գաք Հայաստանի օպերայի և բալետի թատրոն»,- նշված է օպերային թատրոնի տարածած հաղորդագրությունում: