Վերջին ամսվա մեջ երկու բանի մասին է շատ խոսվում՝ գրականության (հայ կամ առանց հայ-ի) և․․․ Բելառուսի (Լուկաշենկոյով կամ առանց Լուկաշենկոյի)։
Տարօրինակ զուգադիպությամբ հենց նոր պարզեցի, որ բելառուսական դպրոցներում ռուսերեն կամ բելառուսերեն վարվող հանրակրթության ծրագրերում առարկան կոչվում է ոչ թե «գրականություն», այլ «ռուս գրականություն»։ Համապատասխանաբար դպրոցական դասագրքերը ԲՈԼՈՐԸ կոչվում են «Русская литература»։ Ընդ որում, այդպես է ոչ միայն ավագ, այլև միջին դասարաններում։
Մի քիչ առաջ խոսեցի Մինսկում ապրող ընկերոջս՝ Յուրայի հետ։ Ասում է՝ պայքարը նաև դրա՛ համար է։ Ընդդիմությունը որ գա իշխանության, արևմուտքի ու սորոսականների ազդեցությամբ «ռուս»-ը կհանի, կմնա միայն «գրականություն»։ Լուկաշենկոն էլ ասում է՝ 25 տարի էդ գյոզալ առարկան պահել եմ, հիմա լակոտ-լուկուտները ուզում են վերացնել։ Մի զրույցի ժամանակ Батька-ն ասել է, որ դա հայաստանյան գործակալներն են հրահրում․․․ ?
«Они хотят оттеснить наших замечательных классиков и преподнести ученикам слабые, безидейные, порнографические и примитивные вещи современных авторов․ Мы это никогда не допустим»․
Սեյրան Գրիգորյանի էջից: