Ու՞մ շահերից է հանդես գալիս Հայաստանի Հանրապետության կրթության նախարարությունը։
Ու՞մ շահերից է բխում դպրոցահասակ երեխաների առողջութունը վտանգելը։
Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ մարդու ուղեղի աշխատանքն ուղիղ կախվածություն ունի թթվածնի սնուցումից։
Առավել ևս հեծանիվ հորինած չեմ լինի, եթե ասեմ, որ բերանն ու քիթը ծածկող դիմակները, բժշկական թե պարզապես կտորից, զգալիորեն կրճատում են այդ թթվածնի սնուցումը։
Մարդը, կրելով դիմակ, լիարժեք չի շնչում, իր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ բավարար թթվածին չի ստանում։ Եվ այդ թթվածնային դեֆիցիտն առաջին հերթին հարվածում է ուղեղի աշխատանքին։
Հիմա պատկերացրեք, որ ձեր 4, 5, 7 կամ 12 տարեկան երեխան, շաբաթական 6 օր պետք է հաճախի դպրոց, և այդ օրերի ընթացքում առնվազն 4-5 ժամ պետք է անցկացնի փակ սենյակում՝ դիմակը դեմքին։ Օրական առնվազն 4-5 ժամ ձեր երեխայի ուղեղը թթվածնի թերսնուցմամբ է աշխատելու։ Եթե շատ կարճ ժամանակ անց ձեր մանկահասակ երեխաները սկսեն բողոքել ուժեղ գլխացավերից, չզարմանաք և որևէ գերբնական պատճառներ չփնտրեք։
Այդ ամենի պատճառն Արայիկ Հարությունյանն է։
Եվ հիմա ասացեք, խնդրում եմ, թե ու՞մ շահերից է բխում ապագա սերնդների անառողջ լինելը։ Եվ հիմա ասացեք, խնդրեմ, որ Արայիկ Հարությունյանն ազգի թշնամի չէ։
Արեգ Բարսեղյանի էջից: