Քայլի Ջեններն Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել որում ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում։ Կերպարը բավական մեծ գումար է արժեցել։ Աստղն իր ամենասիրելի ապրանքանիշերից մեկի՝ Bottega Veneta-ի բամբակյա ներքնազգեստ է կրում, որի արժեքը կազմում է 400 դոլար, ինչպես նաեւ 1500 դոլար արժողությամն կաշե կոշիկ։ Քայլին իր ոճային կերպարն ամբողջացրել է 297 դոլար արժողությամբ բլուզով ու Sami Miro Vintage ապրանքանիշի սպորտային տաբատով, որի արժեքը կազմում է 285 դոլար։
Որպես աքսեսուար՝ Ջենները Louis Vuitton Conte De Fees Mushroom պայուսակն է ընտրել ապրանքանիշի նախկին ստեղծագործական տնօրեն Մարկ Ջեյքոբսի 2002թ.-ի հավաքածուից։ Այժմ դրա արժեքը կազմում է մոտավորապես 450 դոլար։