Կրտսեր Մարաշլյանը կմիանա Հայաստանի Մ19 հավաքականին
Advertisement 1000 x 90

Կրտսեր Մարաշլյանը կմիանա Հայաստանի Մ19 հավաքականին

Երկրպագուների ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ուրուգվայի ամենահայտնի պարբերակններից Ovacion-ի շապիկը, որում ասվում է, որ Նիկոլաս Մարաշլյանը՝ «Լոս Անջելեսում» հանդես եկող Դիեգո Ռոսի Մարաշլյանի եղբայրը, միանալու է Հայաստանի հավաքականին։

«Կրտսեր Մարաշլյանից հարցազրույց է վերցրել Ուրուգվայի ամենահայտնի պարբերակններից՝ Ovacion, որը պատկանում է հեղինակավոր El Pais-ին , իրադարձությունը զետեղվել է գլխավոր էջին՝ Ռոսին միանում է Հայաստանին, վերնագրով։

Հարցազրույցում կրտսերը նշում է, որ իր մայրիկի հետ են կապնվել Հայաստանի հավաքականի համար (հայը ծնողներից իր մայրն է), հատված հարցազրույցից՝ «Ամեն ինչ հստակեցվելուց հետո՝ Հայաստանի հավաքականից հանդես գալ՝ համաձայնեցի միանգամից, շատ ուրախ եմ այս հնարավորության համար, սա ուրիշ զգացողություն է, մեծ հպարտություն է իմ մորական ընտանիքի պատմության համար։ Այժմ պատրաստվում եմ Եվրոպայի մինչև 19 տարեկանների նախընտրական մրցաշարին մասնակցելուն»։

ՀԳ աշխատանքները շարունակվում են ՄԼՍ-ի ներկա լավագույն ռմբարկու Դիեգոյի հետ կապված, չնայած խոսակցություններին, որ Իտալիայի ազգային հավաքականն էլ է ցանկանում Դիեգոյին ներգրավել իր կազմ»,- գրել է Ջանջոյանը։

vnews.am