Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ուր վատ ինքնազգացողությունից հետո տեղափոխվել էր իր եղբայրը, խոչընդոտել է գործչի ախտորոշմանը, ինչպես նաև նրան գերմանական հիվանդանոց տեղափոխելու գործընթացին։
«Հիանալի մամուլի ասուլիս էին այսօր Օմսկում մի քանի բուժաշխատող կազմակերպել։ Հատկապես տհաճ էր գխավոր բժշկի խոսքերն այն մասին, թե իրեն անգամ «շնորհակալություն» չեն ասել։ Դա, իհարկե, ճիշտ չէ։ Երևի նրան շնորհակալություն են հայտնել տարբեր գերատեսչություններում՝ Ալեքսեյին երկար պահելու գործընթացը կազմակերպելու համար»,-գրել է ընդդիմադիր գործչի հարազատը։
Նրա խոսքով՝ տեղափոխման թույլտվություն ստանալուց մեկ ժամ առաջ գլխավոր բժիշկն անձամբ է հայտարարել, որ հիվանդն «ի վիճակի չէ տեղափոխման»։ Նշվում է, որ հենց նա է ճնշում գործադրել մնացած բժիշկների վրա, որպեսզի նրանք նույնպես հաստատեն այդ «թեզը»։
Ամբողջությամբ՝ tert.am