
Համաճարակի պատճառով արտակարգ դրության պայմաններում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է արձակուրդ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդի որոշումն ստորագրել է այսօր։
« Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ»,- նշված է որոշման մեջ:
Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: