Առողջապահության նախարարությունը մարտից մինչև օգոստոսի 1-ը շուրջ 9,4 մլրդ դրամ է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում: Այս մասին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:
Նախարարությունը ներկայացրել է իր կողմից կատարված ծախսերի ֆինանսական հաշվետվությունը.
- Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր- 2.258.676.043 դրամ
- Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)- 144.116.000 դրամ
- Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում- 760.948.184 դրամ
- Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր- 393.021.823 դրամ
- Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն – 854.473.744 դրամ
- Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն- 1.432.579.185 դրամ
- Բժշկական սարքավորումներով հագեցվածություն- 2.561.464.348 դրամ
- Բժշկական կենտրոնների վերանորոգում- 776.334.303 դրամ
- Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ- 200.362.229 դրամ
Ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 9 մլրդ 381 մլն 975 հազար 858 դրամ։
Ցուցակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։