
Օգոստոսի 27-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա) – «ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը։