«Բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ». Շպռոտը` իր կյանքի դժվարությունների, սիրելիից բաժանվելու և ընտանիք ունենալու երազանքի մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ». Շպռոտը` իր կյանքի դժվարությունների, սիրելիից բաժանվելու և ընտանիք ունենալու երազանքի մասին. life.tert.am

Տարիներ առաջ Անի Թովմասյանը բեմական «Շպռոտ» անվամբ մուտք գործեց հայկական շոու բիզնես, ինչից հետո իր համարձակ լինելու համար շատ քննարկվեց ու քննադատվեց: Տասը տարի առաջ նա լքեց հայրենիքն ու հայկական շոու-բիզնեսը և գնաց ամերիկյան երազանքի հետևից:

-Ձեր հարցազրույցներում ասում եք, որ գոնե տարվա կեսը Հայաստանում ապրելու ցանկություն ունեք: Ժամանակին բավականին կտրուկ էիք արտահայտվում այդ մասին: Հեռավորությու՞նը փոխեց Ձեր մոտեցումը:

– Երբ երկու տարի առաջ Երևան եկա, համոզվեցի` պետք է իմ երկրում ապրեմ: Ամեն ինչ կանեմ, որ գոնե տարվա կեսը Երևանում լինեմ:

-Ձեր անձնական կյանքի մասին շատ է խոսվել: Դեռ տարիներ առաջ ասում էիք, որ երազում եք գեղեցիկ ընտանիքի` սիրող ամուսնու և երեխաների մասին: Տարիներն անցնում են, բայց Դուք դեռ չունեք այդ ամենը: Միայնակ մայրանալու մասին մտածե՞լ եք:

-Ընտանիքն ինձ համար երազանք է, բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ: Երեխան պետք է ունենա և՛ հայր, և՛ մայր: Չեմ ուզում հասարակության ճնշման տակ որոշումներ կայացնել, կամ իմ ցանկությունը բավարարելու համար միայնակ մայր դառնալ: Միայն այդ մասին խոսելիս վախենում եմ` չնայած միայնակ մայրերն ինձ համար հերոսներ են:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր