Ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է, որ Բրազիլիայի գյուղերից մեկում գովազդային պաստառի վրա պորտուգալերենով գրված է «Հայաստան, կանգնեցրու ագրեսիան Ադրբեջանի դեմ»։
Այսօր արդեն քաղաքագետը նշել է, որ պաստառը հեռացված է։
«Ի շարունակություն երեկա գրառմանս, տեղեկացնում եմ , որ Բրազիլիայի գյուղերից մեկում գտնվող, պորտուգալերեն այս գովազդային պաստառը՝ որտեղ գրված էր «Հայաստան, կանգնեցրու ագրեսիան Ադրբեջանի դեմ», այսօր առավոտվա դրությամբ արդեն ապամոնտաժված է։ Ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում թէ՜ մեր դիվանագիտական ներկայացուչությանը թէ՜ Բրազիլիայում հայկական 100 հազարանոց համայքին»։