
Սիրուշոն մեկնել է Լեհաստան, որտեղ հրավիրված է մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնի: Երգչուհին այդ մասին հայտնել է Facebook-յան էջում՝ նշելով, որ այս շրջանում դա անհավանական էր թվում, իրենք էլ չգիտեին, թե ինչ է սպասվում ճանապարհին ու արդյոք իսկապես կստացվեր հասնել Լեհաստան եւ ելույթ ունենալ։
«Բայց լեհական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի կարողանանք ներկա գտնվել փառատոնին, որը Լեհաստանի ամենակարեւոր երաժշտական միջոցառումն է: Ճանապարհը, որը պետք է տեւեր 4 ժամ, այս պարագայում տեւելու է 17 ժամ»,- նշել էր երգչուհին։