
Աչքերի հիվանդությունների զարգացումը կարող է կապված լինել սրտանոթային համակարգի առողջության հետ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է American Journal of Medicine ամսագրում:
Տվյալ եզրակացությունը հիմքեր է տալիս ենթադրելու, որ սրտանոթային հիվանդությունները կանխելու համար տրվող ընդհանուր խորհուրդների պահպանման դեպքում կարելի է պահպանել նաև աչքերի առողջությունը:
Մինչև 40 տարեկան 6100 անձանց տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ առողջ ապրելակերպի պահպանումը դրական է ազդում սրտի և անոթների առողջության վրա, նվազեցնում է արիքային մակուլյար դեգեներացիայի, դիաբետիկ ռետինոպատիայի, կատարակտի և գլաուկոմայի զարգացման ռիսկը: