
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից. «Կայսր Նապոլեոնի եղբոր ՝ Ժերոմի, թոռներն են նկարներում: Աջից՝ Լուի Բոնապարտն է, ով 1905 թվականին Երևանի նահանգապետն էր, նա կանխել է հայ-թաթարական բախումները Երևանում. ձախից նրա հորեղբոր որդին՝ Չարլզ Բոնապարտը, որ 1906 թվականին դարձել է ԱՄՆ գլխավոր դատախազ և հիմնել բոլորին քաջ հայտնի Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI, ФБР):
Կասեք ինչու՞ եմ սա գրում: Պարզապես ուզում եմ ասել, որ նույնիսկ այդ տարիներին Հայաստանում եղել են փայլուն ղեկավարներ, իհարկե օտարազգի, բայց դե տեսեք ինչ տոհմից ու ինչ բարեկամներով…»: