Ռուսական զորքը Բելառուս մտցնելու կարիք դեռ չկա. Պուտին
Advertisement 1000 x 90

Ռուսական զորքը Բելառուս մտցնելու կարիք դեռ չկա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել, որ ռուսական զորքը Բելառուս մտցնելու անհրաժեշտություն առայժմ չկա։

Նա վստահեցրել է, որ Մինսկը համակարծիք է այս հարցում։

«Բելառուսը մեզ շատ մոտ, միգուցե ամենամոտ երկիրն է։ Ե՛վ էթնիկ առումով է ամենամոտը, և՛ լեզվական, և՛ մշակութային, հոգևոր առումով»,– ասել է ՌԴ նախագահը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Բելառուսը պաշտպանության և ազգային անվտանգության հարցում փոխադարձ աջակցության պայմանավորվածություններ ունեն: Ռուսաստանը իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել Բելառուսին աջակցելու համար, Ընդ որում` դա արվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով, ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

«Այն (ուժայինների ռեզերվը – խմբ.) չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ ծայրահեղական տարրերը, թաքնվելով քաղաքական կարգախոսների տակ, չեն հատի որոշակի սահմաններ, չեն անցնի ավազակության, չեն սկսի հրկիզել մեքենաները, տները, բանկերը, չեն փորձի գրավել վարչական շենքերը և այլն»,– ընդգծել է նա:

Ռուսաստանը ելնում է այն համոզմունքից, որ Բելառուսի բոլոր խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Քաղաքացիները, սակայն, ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։

Օգոստոսի 9-ից Բելառուսում բողոքի ակցիաներ են ընթանում: Պաշտոնական տվյալներով ՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով ՝ մահացել են բողոքի ակցիայի երկու մասնակիցներ։

armeniasputnik.am



Նման նյութեր