Վերանորոգվում է Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը
Advertisement 1000 x 90

Վերանորոգվում է Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը

Վերանորոգվում է Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ6+800 հատվածում գտնվող կամուրջը (Բալահովիտ-Մասիս ճանապարհ): Այս մասին   «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 145 500 000 ՀՀ դրամ։

Կապալառուն վերանորոգման շրջանակում իրականացնելու է թռիչքային կառուցվածքների ապամոնտաժում, հենարանների վերանորոգում, նոր թռիչքային կառուցվածքների, նոր մետաղական բազրիքների, մայթերի և երկշերտ ասֆալտբետոնե  ծածկի տեղադրում։

Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։

Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել։

Հիմնանորոգվում է նաև Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ36+000 – կմ36+700 հատվածը։ Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 73 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։

Կապալառու «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն հիմնանորոգման աշխատանքների շրջանակում իրականացնում է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի մաքրում, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ և երկաթե արգելապատնեշներ), նոր նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։