Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1746 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 202253 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 181 նոր դեպք և 276 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 869 (ավելացել է ևս 5-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 տարեկան տղամարդ և 53, 55, 65, 72 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան