«Ձուկը հոտում է գլխից, բայց այն քերթում են պոչից»
Advertisement 1000 x 90

«Ձուկը հոտում է գլխից, բայց այն քերթում են պոչից»

«Ձուկը հոտում է գլխից, բայց այն քերթում են պոչից

Նրանք, ովքեր դեմ են կորոնավարակի պայմաններում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկությանը, առաջնորդվում են ռուսական «На переправе коней не меняют» բանաձևով։

Ովքեր կողմ են Թորոսյանին հեռացնելուն, ներկայացնում են ռուսական մեկ այլ խոսք՝ «Загнанных лошадей пристреливают»:
Վեճը, փաստորեն, «ձիուն» հեռացնելու ժամկետի և ձևի շուրջ է։

Այն, որ Թորոսյանը պատասխանատու է կորոնավարակային խայտառակ պատկերի համար, անքննարկելի է։ Այս քանակի մահերը առանց քրեական ու քաղաքական հետևանքների չեն կարող լինել։ Բայց Թորոսյանն այս հանցագործության թիվ մեկ պատասխանատուն չէ։ Թիվ մեկ պատասխանատուին գտնելուն օգնում է հայկական ասացվածքը՝ «Ձուկը գլխից է հոտում»։

Այնպես որ եթե կառավարությունում որոշել են «հոտած ձկան» գլուխը փրկելու համար այն քերթել պոչից, ապա դա իրենց գործն է։ Դրանից բան չի փոխվելու։ Պատասխանատվության առումով չի փոխվելու»։

Անդրանիկ Թևանյանի էջից:



Նման նյութեր