«Ի տարբերություն շատերի, ես ոչ այնքան Արայիկ Հարությունյանի, որքան իր քաղաքականությունից եմ հրաժարական պահանջում։ Հրաժարականը նախարարի այն դեպքում, եթե նա չի փոխում քաղաքականությունը»։ Այս մասին ԿԳՄՍ նախարարության առջև ցույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Մենք տեսնում ենք, որ ոչ միայն չի փոխվում, այլ կարծրացած և վարչապետի շուրթերից հնչող՝ ով, ինչ էլ ասի՝ մենք դա անելու ենք կերպով է իրականացվում։ Ես դա մերժել եմ համարում։ Այն ամենը, ինչ կոչվում է չափորոշիչներ կամ փորձերը՝ ամբողջովին հեղափոխել մեր արժեհամակարգ, և սկսել դպրոցներից և նախադպրոցականներից, ես դատապարտելի եմ համարում։ Գտնում եմ, որ նախարարը, եթե համաձայն է, որ չգիտեմ որտեղից բերված գաղափարները դատապարտելի են և փոխի դրանք, ինձ համար մեկ կլինի՝ նա է, թե ուրիշը։ Օրհասական խնդիր եմ համարում ամրապնդել և չշարունակել նախկինների քաղաքականությունը դպրոցները քայքայելու ուղղությամբ։
Նույն քայքայիչ գործողությունները հիմա էլ անում են քայքայիչ տեխնոլոգիաներով»։
Ըստ Ալավերդյանի՝ Արայիկ Հարությունյանը պարտավոր է երկխոսել ցուցարարների հետ։
«Նախարարը մտածում է, որ ինքը հավերժ է՝դա ինձ համար զարմանալի է։ Գրագետ մարդիկ հասկանում են, որ պաշտոնը հավերժ չէ։ Պարտավոր են նստել երկխոսության այն հատվածի հետ, որը համաձայն չէ այս փոփոխությունների հետ, այլ ոչ թե նրանց հետ, որ համաձայն են»։
Մանրամասները՝ տեսանյութում։