Կորոնավիրուսի համավարակը բացասաբար Է ազդել ամբողջ մոլորակի միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա: Այդ մասին Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Միջոցառման տեսագրությունը զետեղվել Է կազմակերպության You-Tube-Էջում:
«COVID-19-ը միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա ազդել Է դրա առաջացրած տագնապների ու վախերի, ինչպես նաեւ հոգեկան առողջության աջակցության ծառայությունների աշխատանքի խախտման պատճառով»,-ասել Է նա:
ԱՀԿ-ի ղեկավարի կարծիքով, նման իրավիճակը պայմանավորված Է այն սահմանափակիչ միջոցառումներով, որոնք մտցվել Էին բազմաթիվ երկրներում, եւ, դրա հետ կապված, մարդկանց միջեւ փոխգործակցության բացակայությամբ:
Գեբրեյեսուսը նշել Է, որ հոգեկան խանգարումներից տառապում Է շուրջ մեկ միլիարդ մարդ, բայց որակյալ բուժօգնությունը հասանելի Է բնակչության փոքրամասնությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 24 միլիոն դեպք, ավելի քան 821 հազար մարդ մահացել Է: