ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկեց ոչ աշխատանքային և տոնական օրերին ապահովել բանկերի գործունեությունը: «Խնդրում ենք Ձեզ ապահովել, որպեսզի բանկերը շաբաթ-կիրակի, տոնական օրերին աշխատեն»,- կառավարության նիստին ասաց Կարեն Կարապետյանը:







