Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի պարագլխին
Advertisement 1000 x 90

Կահիրեում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի պարագլխին

Կահրեում ձերբակալվել Է Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի պարագլուխ Մահմուդ Իզաթը: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ Իզաթը պատասխանատու Էր ասոցիացիայի զինված թեւի ստեղծման համար: Նշվում Է, որ իսլամիստների պարագլուխն օգտագործել Է մի քանի բնակարաններ՝ հետապնդումից խուսափելու համար:

Նրան ձերբակալելիս առգարվվել Է տեխնիկա, որտեղ հայտնաբերվել Է նամակագրություն Թուրքիայում «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչների հետ: Իսլամիստի ձերբակալման գործողությանը մասնակցել են մի քանի հատուկ ծառայություններ: Եգիպտացի ուժայինները շարունակում են փնտրել մարդկանց, ովքեր կարող են կապած լինել Մահումդ Իզաթի հետ, նշում Է հեռուստաալիքը:



Նման նյութեր