Արքայազն Հարին նկարահանվել է վավերագրական ֆիլմում
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարին նկարահանվել է վավերագրական ֆիլմում

Բրիտանիայի արքայազն Հարին առաջին անգամ նկարահանվել է վավերագրական կինոյում. խոսքը Netflix-ի «Ծագող ֆենիքս» (Rising Phoenix) ֆիլմի մասին է, գրում է Travel + Leisure պորտալը։

Ժապավենը պատմում է Պարալիմպիական խաղերի, այն մասին, թե ինչպես են դրանք դարձել աշխարհում մեծությամբ երրորդ սպորտային իրադարձությունն ու դրանց մասնակցած մարզիկների մասին։ ««Ծագող ֆենիքս»-ը պատմություն է, որն աշխարհին հարկավոր է հենց հիմա։ Մենք բախվում ենք մարդկային ոգու իրական ուժի եւ գիտակցության բացառիկ ուժի հետ՝ հաղթահարելու եւ հասնելու համար նրան, ինչ մեծ մասն անհնար կհամարեր»,- ժապավենում նշում է դուքսը։

Արքայազն Հարիի ներկայացուցիչը հայտերել է, որ արքայազնը «հպարտանում է, որ մարդկանցից մեկն էր, որը ներդրում է ունեցել այս յուրօրինակ ու հզոր վավերագրական ֆիլմում»։ Արքայազնը ֆիլմում նաեւ կպատմի այն մասին, թե ինչպես է հիմնել Invictus Games-ը («Չնվաճվածների խաղեր») հիվանդ զինածառայղների եւ պատերազմի վետերանների համար։

style.news.am



Նման նյութեր