Ֆուտբոի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Զարյա»-ի հետ խաղից առաջ մասնակցել է նախախաղային մամուլի ասուլիսն և պատասխանել լրագրողների հարցերին:
«Լավ հիշողություններ ունեմ Օդեսայի հետ կապված, քանի որ նախորդ անգամ «Շախտյոր»-ի կազմում դարձա հեթ-տրկի հեղինակ»,- ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը խոսելով առաջիկա խաղի մասին` շեշտել է, որ «կարմիր սատանաններին» բարդ խաղ է սպասվում: «Մոուրինյոյի հետ շատ ենք խոսել և նա ինձ բացատրել է, թե ինչ է հարկավոր: Փորձում եմ դրական մտածել և տարբեր պահերի ապացուցել եմ, որ բարձր մակարդակի ֆուտբոլիստ եմ»,-եզրափակել է Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Զարյա»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: