Հոգով մի քիչ «խուլիգան» լինելու մասին…
Advertisement 1000 x 90

Հոգով մի քիչ «խուլիգան» լինելու մասին…

1. Գնեք հեծանիվ:
2. Սիրահարվեք: Հաճելի տեսքն ու շրջապատին դուր գալու ձգտումը մարմինը գեղեցիկ պահելու լավագույն տարբերակն է…
3. Նիհարեք: Տարիքի հետ մարդը ստիպված է լինում կանգնել անխուսափելի ընտրության առաջ `դեմքը կամ մարմինը: Մարմինը հրաշալի վիճակում պահելը շատ ավելի դյուրին է, քան՝ դեմքը: Համենայն դեպս ՝ առանց պլաստիկ վիրաբուժության կամ կոսմետոլոգիայի:
4. Յոթից հետո մի կերեք:
5. Մի նախանձեք:
6. Քնեք առնվազն ութ ժամ (եթե 13-րդ կետով այլ բան նախատեսված չէ) հիմա բոլորը միանգամից 13-րդ կետը կնայեն???:
7. Փողը ծախսեք թեթեւ և ուրախ: Կուտակումը ծերության նշանն է…
8. Հանգստացեք: Առնվազն տարին երկու անգամ:
9. Եղեք հետաքրքրասեր: Մարդը, ում մենակ ինքն է հետաքրքրում է, շուտով կկարողանա խանդավառությամբ խոսել միայն իր հիվանդությունների մասին:
10. Սովորեք ուրախանալ ու վայելել անգամ անհեթեթությունը, ասենք լավ եղանակը, լավ անեկդոտը կամ …. :
11. Մի շփոթեք շքեղությունն ու հարմարավետությունը երջանկության հետ:
12. Երբեք մի ասեք ՝ «վախենում եմ»:
13. Եթե գիշերն ընկերների կամ սիրելիի հետ անցկացնելու հնարավորություն ունեք, օգտագործեք այն. գնացեք: Ավելի լավ է աշխատավայրում քնեք, քան ամբողջ կյանքը քնած անցկացնեք:
14. Եղեք առատաձեռն:
15. Մի հավատացեք դավադրության տեսություններին:
Նրանք սխալ են ու կյանքը թունավորում են:
16. Թեթեւ ապրեք: Կարիք չկա մի հարցի շուրջ օրերով մտածել, կշռադատել, վերլուծել և գցել-բռնել:«Կարեւորը մարտի բռնվեք,գործեք, իսկ հետագան ցույց կտա ինչ անել», – պնդում է Նապոլեոնը: Այո, նրա վերջն այնքան էլ գունեղ չէր, բայց որքան պայծառ ապրեց նա:
17. Եղեք թռչունների պես, ապրեք այսօրով:Թող ձեր կյանքում տեղ չունենա՝ `ոչ երեկը, ոչ էլ վաղը:
18. Մի մռնչացեք: Մի փնփնթացեք
19. Մի փորձեք ավելի երիտասարդ տեսք ունենալ, դուք ծիծաղելի կլինեք: Պետք է տարիքին համապատասխան լավ տեսք ունենալ
20. Մի դժգոհեք կյանքից: Միանգամից մի բողոքեք:
21Արած եւ ոչ մի քայլի համար երբեք մի զղջացեք ու մի ափսոսացեք, անգամ եթե այդ քայլով ձեր կյանքում ինչ որ փոփոխություն է եղել, թեկուզ, եթե ամիսներ ու տարիներ հետո հիշելիս կկարմրեք..
22Ապրեք ուրախ, սիրով ու դրանով վարակեք ձեր շրջապատին…

ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ՝

Եթե ​​մարդը զրկված է հումորի զգացումից, դա նշանակում է, որ Աստված պատճառ է ունեցել նրան զրկել: Հիշե՛ք՝ անհումոր մարդիկ ամենաանտանելի ու դժբախտ արարծներն են ..☝?
Հեղինակն՝ անհայտ?☺️