Հունգարիայում մեկնարկող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությանը Հայաստանը ներկայացնում է «Դինամո» թիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դինամո»-ն ընդգրկվել է A ենթախմբում և կմրցի Հունգարիան (1-ին թիմ), Ուկրաինան և Ռումինիան ներկայացնող թիմերի հետ:
Գավաթի խաղարկությանը մասնակցում են 14 երկրի 16 թիմեր: Գոտեմարտերը կանցկացվեն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կանոններով՝ 59, 66, 71, 75, 80, 85, 98 և 130 կգ քաշային կարգերում: