Ցերեկային քունը մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը: Այս մասին հայտնում է MedicalXpress- ը:
Գուանչժուի բժշկական համալսարանի չինացի գիտնականները պարզել են, որ ցերեկային քունը, նույնիսկ մեկ ժամ տևողությամբ, կարող է մահացու լինել:
Մասնագետները վերլուծել են 313.651 պացիենտների տվյալները ավելի քան 20 գիտական աշխատություններից՝ պարզելու համար ցերեկային քնի կապը սրտանոթային հիվանդությունների պատճառով վրա հասած վաղաժամ մահվան հետ:
Գիտնականները պարզել են, որ 60 րոպե տևողությամբ ցերեկային քունը 30%-ով մեծացնում է բոլոր պատճառներից մահվան ռիսկը, և 34%-ով՝ սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան ռիսկը:
Միևնույն ժամանակ նշվել է, որ ցերեկային կարճատև քունը (մինչև 60 րոպե) կարող է բարելավել սրտանոթային համակարգի վիճակը նրանց մոտ, ովքեր գիշերները վատ են քնում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը