Հայաստանը պետք է պատրաստ լինի արաբական աշխարհում ապագայում տեղի ունեցող գործընթացներին․ արաբագետ
Advertisement 1000 x 90

Հայաստանը պետք է պատրաստ լինի արաբական աշխարհում ապագայում տեղի ունեցող գործընթացներին․ արաբագետ

21-րդ դարում նոր իրողությունների կոնտեքստում արաբական աշխարհի որոշ երկրներ պետք է նոր քայլեր և տեսլականներ մշակեն, որպեսզի կարողանան դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, այլապես այդ երկրներում իրավիճակը էլ ավելի կսրվի։ Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ այս կարծիքը հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«21-րդ դարի նոր իրողությունների կոնտեքսում մենք պետք է տեսնենք մեզ հայտնի երկրների մոտեցումներում որոշակի փոխակերպումներ։ Եթե ստացվի այդ փոխակերպումները, հետևաբար կունենանք ստացված փորձեր տարածաշրջանում, չի հաջողվի՝ կտեսնենք նոր էլ ավելի սրվող իրավիճակ»,- ասաց Գրիգորյանը։

Արաբագետի կանխատեսումները լավատեսական չեն։ Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանը մոտ ժամանակներում կդառնա շատ ավելի անվերահսկելի և անկախատեսելի։

«Այդ զարգացումներին պետք է պատրաստ լինենք, որովհետև շատ մոտ ենք այդ տարածաշրջանին և այդ գործընթացները կարող են բումերանգի էֆֆեկտով ազդեն նաև մեզ վրա։ Այնպես որ, մենք՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, պետք է պատրաստ լինենք այդ գործընթացներին»,- ասաց Գրիգորյանը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես կգան քաղաքագետներ, արևելագետներ Հայաստանից և Արցախից։



Նման նյութեր