«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմնի կազմակերպած ռադիոմարաթոնի ընթացքում դեկտեմբերի 7-ին հանգանակվել է 85 հազար ԱՄՆ դոլար:
Գումարը պետք է հատկացվի Արցախում ապրիլյան պատերազմի պատճառով վնասված բնակարանների վերանորոգմանը, ինչպես նաև Արցախում բնակվող բազմազավակ ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրին: