Համավարակ. մահացածների թվով Հնդկաստանը աշխարհում 3-րդ տեղում է
Advertisement 1000 x 90

Համավարակ. մահացածների թվով Հնդկաստանը աշխարհում 3-րդ տեղում է

Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով ախտահավածների քանակն անցած օրն ավալացել Է 78 512-ով, իսկ վարակի պատճառով մահացածների թիվն աճել Է 971-ով: Ինչպես օգոստոսի 31-ին իր կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, ախտահարվածների ընդհանուր քանակը կազմել Է 3 621 245, մահացու վախճանների թիվը՝ 64 469:

Այսպիսով, Հնդկաստանը կորոնավիրուսի պատճառով մահացածների թվով առաջ Է անցել Մեքսիկայից: Լատինամերիկյան երկրի իշխանությունների տվյալներով՝ այնտեղ արձանագրվել Է 64 158 մահացու վախճան:

Այդ ցուցանիշով Հնդկաստանն զբաղեցնում Է աշխարհում երրորդ տեղը Բրազիլիայից (120 828 – երկրի առողջապահության նախարարության տվյալները) եւ ԱՄՆ-ից (183 068 – Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները) հետո:

Օգոստոսի 4-ից Հնդկաստանն արձանագրում Է վարակվածների թվի՝ աշխարհում ամենաբարձր օրական աճը:

Ըստ որում հինգերորդ օրը շարունակ երկրում նշվում Է 75 հազարից ավելի հիվանդացած: Վարակից ամենատուժած նահանգներն են Մահարաշթրան (780 689 հիվանդացած), Անդհրա Փրադեշը (424 767) եւ Թամիլանդը (422 085), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր