Խոստացան ավտոբուսներ, բայց բերում են գազելներ. Խաժակյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Խոստացան ավտոբուսներ, բայց բերում են գազելներ. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով քաղաքային տրանսպորտի մասին՝ տեսանյութ ցուցադրեց, որտեղ Մարությանը խոսք է տալիս «մահվան գազելները» փոխարինել։ Խաժակյանն ասաց, որ հայտարարված 100 ավտոբուսների մրցույթը, որը պետք է տեղի ունենար, տեղի չի ունեցել, հաղթողներ չկան։

Խաժակյանը, խոսելով հայտարարված 100 փոքր ավտոբուսների մրցույթի մասին, որը պետք է տեղի ունենա այսօր, պնդեց, որ դրանք փոքր ավտոբուսներ չեն, այլ գազելներ, քանի որ նկարագրությունը, որը տալիս է քաղաքապետարանը, դա գազելի նկարագրություն է, ոչ թե՝ ավտոբուսի. «Բնութագրման լայնությունը և երկարությունը, բարձրությունը և բոլոր մնացած պարամետրերը համապատասխանում է գազելի պարամետրերին։ Մրցույթի հաղթող է լինելու գազելը։ Բայց, եթե միայն բացասականը չլինի։ Ասեմ, որ գազելները ունեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար հարմար հարթակներ։ Երբ Մարությանը ասում էր՝ գազելները փոխելու ենք, նկատի ուներ՝ հին գազելները, նորերով ենք փոխելու։ Մեզ 2 տարի խոստացան ավտոբուսներ, բայց բերում են գազելներ»։



Նման նյութեր