Հնդկաստանի Հիմաչալ-Պրադեշ նահանգի Կանգրա քաղաքում մի ոստիկան իր աշխատասենյակի պահարանում անհրաժեշտ փաստաթղթերով թղթապանակը որոնելիս հայտնաբերել է կոբրայի 21 ձագի: Այս մասին հաղորդում է News Track Live-ը:
Նախ իրավապահը նկատել է մեկ սողունի: Պարզվել է, որ դա կոբրայի ձագ է:
Ոստիկանը ահազանգել է օձի որսորդի: Վերջինս պահարանից հանել է ևս 20 օձ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը