
Խենթանալու կրեատիվ մոտեցմամբ աչքի ընկնող ֆոտոշարքը, որտեղ ռադիո «Վան»-ի անձնակազմը հանդես է գալիս բոլորովին անհավատալի կերպարներով, այսօր բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել համացանցում: Ռադիոհաղորդավարներ Եգոր Գլումովն ու Ժակը «սարսափելի» գրավիչ են բալետի պարուհիների՝ «Սպիտակ կարապներ»-ի կերպարներով, կամ, ինչպես Գլումովն է մեկնաբանել իր ծխող կարապի կերպարը` «Красота ссссссука… страшный сил»: Մսավաճառ «Կարմիր գլխարկ», «Ծերացած հարսնացու», դիահերձարանի «Սեքսուալ բուժքույր» և էլի բազում կերպարներ, որոնք յուրաքանչյուրս կարող ենք վերնագրել այնպես, ինչպես կտեսնենք, և որքանով հեռու կտանի մեզ մեր երևակայությունը:
Ֆոտոշարքն ու համապատասխան տեսանկարահանումը կատարվել է ռադիո «Վանի» 18-ամյակի կապակցությամբ: Ֆոտոշարքի հեղինակն է Դեմիան Հովհաննիսյանը:
Քրիստինա Մարտիրոսյան