Մեգան Մարքլի մայրը կապրի դստեր և արքայազն Հարրիի հետ
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլի մայրը կապրի դստեր և արքայազն Հարրիի հետ

Ընտանիքի մեկ այլ անդամ կտեղավորվի այն տանը, որը Մեգան Մարքլը և արքայազն Հարրին վերջերս ձեռք են բերել Կալիֆոռնիայում: Ըստ Express հրատարակության՝ Սանտա Բարբարա քաղաքի մոտակայքում գտնվող առանձնատանը հաստատվելու է Սասսեքսի դքսուհու մայրը՝ Դորիա Ռեգլենդը, որը կօգնի ամուսիններին հոգ տանել իրենց մեկ տարեկան որդու՝ Արչիի մասին:

Նա տեղավորվելու է նոր կալվածքի տարածքում գտնվող հյուրատներից մեկում: Ներկայումս այն նորոգվում է: Տունն ունի երկու ննջասենյակ և երկու լոգարան:

63-ամյա Դորիան նախատեսում է հերթափոխով ապրել դստեր հետ և Լոս Անջելեսի իր սեփական տանը: Ռեգլենդը սովոր է անկախության և ցանկանում է երբեմն ունենալ իր սեփական տարածքը:

Մեգանը և Հարրին երկար ժամանակ ցանկանում էին, որ Դորիան իրենց հետ ապրի: Նրանք սպասում էին կորոնավիրուսի հետևանքով եղած խիստ սահմանափակումների վերանալուն:

Հարրին շատ մտերիմ է զոքանչի հետ, նրան համարում է իմաստուն կին:

shantnews.am



Նման նյութեր